A
A
Կուտակայինի օրենքը խնդիրներին կիսատ լուծում տվեց. Թևան Պողոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵղավ այն հանրային ճնշումը, որ ստիպեց գործող կառավարությանը գնալ փոփոխությունների. կարծում է «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը: Այդուհանդերձ, նա տրամաբանությունը չի հասկանում, թե ինչու պետք է մարդիկ դիմում գրեն և հրաժարվեն կենսաթոշակից, երբ հարկավոր է անել հակառակը. «Եթե որոշում ենք խնդրին լուծում տալ, եկեք կիսատ լուծումներով չանենք դա, նման լուծումները երբևէ դեպի դրականը չեն տանելու: Պետք է նստենք քննարկենք, պետք չի ունենալ մեկ սցենար: Հայաստանի ամենամեծ խնդիրը հենց դա է եղել: Երևի կառավարությունում մտածել են, որ մարդիկ կհոգնեն դիմում գրելուց, շատ մարդիկ ակտիվություն չեն ցուցաբերի, և կլինի նրանց ուզածը»: