Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոփոխություն

Հասարակություն
5c28706e08e6b01fa3ef19a99c4c35b9

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Անուշավան Այվազյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արմեն Ղուլարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ։   *** Արմեն Ղուլարյան   Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 25 սեպտեմբերի 1954 թ., ք.Իջևան   Կրթություն 1971-1976 թթ. - Երևանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտի Ճարտարապետության ֆակուլտետ, մասնագիտացումը` ճարտարապետ։   Աշխատանքային գործունեություն 1976-1980 թթ. – Իջևանի շրջանային խորհրդի գործկոմ` ճարտարապետական բաժնի խմբի ղեկավար 1980-1988 թթ. – Իջևանի շրջանի գլխավոր ճարտարապետ 1988-1990 թթ. – ՀԿԿ Իջևանի շրջկոմ` արդյունաբերության, շինարարության և տրանսպորտի բաժնի վարիչ 1990-1996 թթ. – Իջևանի քաղաքային խորհրդի գործկոմ` նախագահի պաշտոնակատար 1996-1999 թթ. – Իջևանի քաղաքապետ 1999 -2014 թթ. - ՀՀ Տավուշի մարզպետ 2014 թ. մայիսի 17-ից՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ   Այլ տվյալներ ՀՀ զինված ուժերի փոխգնդապետ է։ Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, «Ֆրիտյոֆ Նանսեն» և ՀՀ վարչապետի հուշամեդալներով։ Ունի շնորհակալագրեր։ Ճարտարապետների միության անդամ է։   Կուսակցական պատկանելությունը Հայաստանի Հանրապետական կուսակցություն   Անձնական տվյալներ Ամուսնացած է, ունի երկու որդի։