Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

87 տնտեսվարող ենթարկվել է վարչական պատասխանատվության

Հասարակություն
7a195159b27c4cf45123bc978563021a

Երևանի ավագանու որոշմամբ հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման վերաբերյալ աշխատանքային հերթական խորհրդակցությանը զեկուցվել է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նախորդ շաբաթ իրականացված խիստ հսկողության շնորհիվ պարտավորությունները ոչ պատշաճ կատարած 87 տնտեսվարող ենթարկվել է վարչական պատասխանատվության: Հանձնարարվել է շարունակել աշխատանքներն ու գործընթացը պահել մշտական հսկողության տակ: Նախորդ շաբաթ մայրաքաղաքում շարունակվել են բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ աշխատանքները: Առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ իրականացված հսկողության արդյունքում կազմվել է վարչական 18 արձանագրություն: Զեկուցվել է նաև, որ վարչական շրջաններում մինչ ուշ երեկո սահմանվել է մշտական հերթապահության ժամանակացույց: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն