A
A
Միջադեպ՝ Վարդան Պետրոսյանի դատավարության մեկնարկին. Փաստինֆո
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ քրեական գործի դատավարությունը։
Դատական նիստը մեկնարկեց հերթական միջադեպով: Դատավոր Վաղինակ Մկրտչյանը դատական սանկցիա կիրառեց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի օգնականի նկատմամբ` հեռացնելով նրան դատական նիստերի դահլիճից: Բանն այն է, որ դատարանը թույլ չտվեց նրան նստել կողմերի համար հատկացված տեղում` ամբաստանյալի ու նրա պաշտպանների կողքին, և , չնայած դատավորի նախազգուշացմանը, օգնականը հրաժարվեց լքել այդ տարածքն ու տեղ զբաղեցնել դատարանի դահլիճի այլ հատվածում: Ի պատասխան իր օգնականի նկատմամբ կիրառված սանկցիայի՝ Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը վկայակոչեց օրենքի այն դրույթները, որով փաստաբանի օգնականի կարգավիճակը հավասարեցվում է փաստաբանի կարգավիճակին: «Իմ օգնականն իրավունք ուներ ներկա լինելու դատական նիստին, եթե ներկա է իր ղեկավարը, այսինքն` ես»,- ասաց Նիկոյալ Բաղդասարյանը՝ հիշեցնելով, որ դատավորը, սանկցիա կիրառելով, չնշեց հստակ ժամկետ, թե երբ իր օգնականն իրավունք ունի վերադառնալ դահլիճ։ Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում