ՓսայՔեմփ՝ հոգեբանական չկոնֆերանս Երևանում
Այս շաբաթ չգրասենյակ Ուտոպեան Լաբում երրորդ անգամ Երևանում կանցկացվի ՓսայՔմեփ հոգեբանական ոչ ֆորմալ կոնֆերանսը: Փսայքմեփը արդեն երկու անգամ եղել է Երևանում՝ 2012-ին ու 2013-ին և կրում է ամենամյա բնույթ։ Հոգեբանության թեմայով չկոնֆերանս ստեղծելու միտքը ծագել է հենց Երևանում։ Չկոնֆերանսը տևելու է երկու օր՝ մայիսի 24-ին և մայիսի 25-ին: Զեկույցներով կարող են հանդես գալ բոլոր մասնակիցները` անկախ մասնագիտությունից ու կրթական աստիճանից, և ներկայացնել սեփական գաղափարները, աշխատանքները, պրակտիկ փորձը, հոգեթերապևտիկ աշխատանքի տեխնիկաներ, թերապևտիկ և տեսական ուղղություններ, առօրյա դիտարկումներ: Կոնֆերանսը կարող է հետաքրքրել նոր ծանոթություններով, արդիական և հետաքրքիր հարցերի քննարկումներով, հոգեբանության տեսական և կիրառական տարբեր բնագավառների վերաբերյալ օգտակար տեղեկություններ ձեռք բերելու հնարավորությամբ: Չկոնֆերանսը կազմակերպվում է մի քանի երիտասարդ հոգեբանների կողմից, ովքեր ձգտում են աշխուժացնել երևանյան հոգեբանական-գիտական առօրյան, բարձրացնել հասարակության հետաքրքրվածությունը և բանիմացությունը հոգեբանության ոլորտում: Չկոնֆերանսի մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալ կամ կապվել կազմակերպիչների հետ կարելի է այցելելով երևանյան ՓսայՔեմփի կայքը՝ http://www.psycamp.am, ֆեյսբուքյան էջը՝ https://www.facebook.com/PsyCampYerevan , գրելով էլ․հասցեին՝ [email protected] կամ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով՝ 055 54 32 21, 055 736 732։