A
A
Անտառային ծածկույթը պետք է հասցնենք 18 տոկոսի
Մայիսի 22-ը կենսաբազմազանության միջազգային օրն է։ Ի՞նչ վիճակում է այսօր Հայաստանի կենսաբազմազանությունը։ Կլիմայի՞, թե՞ մարդկային գործոնն է ազդում մեր կենսաբազմազանության վրա։ Կենսառեսուրսների պահպանության գործակալության պետ Արտաշես Զիրոյանը Կենսաբազմազանության միջազգային օրվա առթիվ հայտնեց, որ մեր տարածքում կլիմայի փոփոխություններն այնքան մեծ ազդեցություն չեն թողնում կենսաբազմազանության վրա, որքան ջերմաստիճանի փոփոխությունները։ Ըստ Զիրոյանի՝ ամբողջ Հայաստանում այսօր անտառային ծածկույթը 12 տոկոս է։ Այս տարի այն պետք է հասցնել 18 տոկոսի. «Մենք պետք է դնենք կաղնիների եւ հաճարենիների տեսակներ, պետք է դարձնենք մոտ 60-70 տոկոս»։