A
A
Հովիկ Աբրահամյանը չպատասխանեց կարեւոր հարցին (video)
Support A1+!ՀՀԿ գործադիր մարմինն ամենշաբաթյա նիստ է անում, բայց սովորականից մի քանի ժամ շուտ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանին չի հաջողվում շենք մտնել առանց լրագրողների հարցերին պատասխանելու։ Նկատողություն էլ է անում, օրինակ, թե ինչու են այդպես չար տոնով հարցնում` ինչ արժանիքի համար են նախկին վարչապետին` Տիգրան Սարգսյանին, այսօր նշանակել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան։ Ինքն ուրախ է այս նշանակումից։ Այն, որ իր ընդամենը մի քանի ամսվա վարչապետության օրոք էլեկտրաէներգիան թանկանում է, Հովիկ Աբրահամյանը խուսափում է պատասխանել։ Մի դեպքում դուր չի գալիս լրագրողի մաստակը, մյուսը դեպքում էլ` ուշանում է։ Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության ժամկետներին, ապա. «Լավ է ուշ քան, երբեք սինխրոն»