Ինչ-որ մարդանց կողմից փորձ է արվել որոշակի մասնակցություն ունենալ Ամուլսարի հանքում․ Հայկ Գևորգյան (video)
Support A1+!Մինչև նոյեմբերի 1-ը հանքարդյունաբերող ընկերությունների պետք է հրապարակեն վերջնական սեփականատերերի անունները․ Հայկ Գևորգյան
Չգիտեմ, թե Ամուլսարի հանքի շահագործման նկատմամբ տարակարծությունն ինչ փոփոխություն կբերի «Իմ քայլը» խմբակցությունում․ Հայկ Գևորգյան
Այն հանքարդյունաբերող ընկերությունը, որի գործունեությունը չի համապատասխանի պահանջվող չափանիշներին, կզրկվի լիցենզիայից․ Հ․Գևորգյան
Հանքարդյունաբերության ոլորտում գերշահույթ կա, պետք է վերանայվի օրենսդրությունը․ Հայկ Գևորգյան
«Պետք է հասկանալ, թե ինչ շահերի բախում կա Ամուլսարի հանքի շահագործման շուրջ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը։
Պատգամավորի խոսքերով տեղեկություններ կան, թե ինչ-որ մարդիկ փորձել են որոշ մասնակցություն ունենալ Ամուլսարի ոսկու հանքում։ Հ․Գևորգյանը, սակայն, չցանկացավ ասել, թե ովքեր են այդ մարդիկ՝ խոստանալով, որ կգա ժամանակը, և այդ մասին հրապարակումները կլինեն։ Իսկ կառավարության՝ հանքի շահագործման սպասվող որոշման դեմ բողոքի արշավը, նրա ներկայացմամբ, շատ նման է «հողերը հանձնելու, Արցախը կորցնելու, բյուջեն լցնել և կենսաթոշակները վճարել չկարողանալու վերաբերյալ» նախկինում տեղի ունեցած քարոզչությանը։ «Իմ քայլի» պատգամավորը համոզված է, որ այդ ողջ քարոզչությունն ու բողոքի ակցիաները կազմակերպվում են նույն հեղինակների կողմից, բայց կրկին չցանկացավ ասել, թե ովքեր են նրանք։ Իսկ Ամուլսարի շահագործման դեմ պայքարող բնապահպաններին ու այլ գործիչներին հարց ուղղեց՝ ինչո՞ւ չեն փակում նաև Սոթքի հանքավայրի ճանապարհը, չէ որ այն ավելի մոտ է Սևանա լճին։ Ինչո՞ւ չեն փակում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ճանապարհը, որի գործունեության մեջ բնապահպանական խախտումներ կան։
Ի դեպ պատգամավորը շարունակում է մնալ այն կարծիքին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է այս գործարանի սեփականատերը։ «Ես առնվազն համոզված եմ, որ շատ խիստ, որոշակի շահեր կային, քանի որ գործարանը վաճառվեց 148 մլն դոլարով, իսկ հաջորդ տարի ճիշտ այդքան հասույթ ունեցավ։ Եվ չեմ կարծում որ հեշտ կհրաժարվեն դրանից»,- ասաց նա։
Իսկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը իրականում եղե՞լ է կամ հանդիսանո՞ւմ է Ամուլսարի ոսկու հանքի կամ հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության սեփականատերերից մեկը, թեև նա հերքել էր իր մասին շրջանառվող նման տեղեկությունները։ Հ․Գևորգյանն այդ մասին լսել է, բայց փաստաթղթային տեղեկություններ չունի։ Պատգամավորը միաժամանակ տեղեկացնում է, որ մինչև այս տարվա նոյեմբերի 1-ը մեր երկրում գործող բոլոր հանքարդյունաբերող ընկերությունները պետք է հրապարակեն իրենց վերջնական սեփականատերերի անունները։ Ազգային ժողովը գարնանային նստաշրջանում Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն կատարեց, որի համաձայն հանքարդյունաբերական ընկերությունները պետք է հրապարակեն 10 տոկոս և ավելի իրական սեփականատերերի անունները։ Հ․Գևորգյանը հավելում է, որ անհրաժեշտության դեպքում կարող են օրենսդրական փոփոխությունով նվազեցնել այդ 10 տոկոսը։
Ինչ վերաբերում է հանքարդյունաբերող ընկերություններին ընդհանրապես, ապա կառավարությունը նրանց համար իրենց գործունեությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ժամկետներ կսահմանի։ Պահանջը չկատարող ընկերությունը կզրկվի լիցենզիայից։ Հ․Գևորգյանը նաև գտնում է, որ հանքարդյունաբերության ոլորտում գերշահույթ կա, և պետք է ոլորտին վերաբերող օրենսդրական կարգավորումներ արվեն։
Իսկ ինչ վերաբերում է Ամուլսարի հանքի շահագործման նկատմամբ «Իմ քայլը» խմբակցությունում եղած տարակարծությանը, ապա պատգամավորը չկարողացավ ասել, թե դա քաղաքական ինչ փոփոխության կհանգեցնի խորհրդարանական մեծամասնության մոտ։ «Չեմ կարծում, որ պառակտում կլինի, քանի որ նրանք այդպիսով ցանկանում են հակափաստարկներ և լսում են»,- հավելեց նա։