Open news feed Close news feed
A A
Video Interview Politics

«Մորեխի նման թռնում ենք մի տեղից մյուսը, բայց չգիտենք՝ որն է մեր ռազմավարությունը». Սերոբ Խաչատրյան (video)

Հայաստանում կրթության ոլորտի ռազմավարությունն արհամարվում է, մենք այսօր աշխատում ենք որպես արտակարգ իրավիճակների կառավարող, -ասում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։ Նա անգամ դժվարանում է հիշել, թե երբ է վերջին անգամ նման փաստաթուղթ ընդունվել։

«Մի տեղ կոնֆլիկտ է լինում, կենտրոնանում ենք դրա վրա, Տնտեսագիտականում եղածի, ԵՊՀ-ի ռեկտորի, սրա վրա, նրա վրա. այսինքն մորեխի նման թռնում են մի տեղից մյուսը, մինչդեռ չգիտենք՝ որն է մեր ռազմավարությունը,որն են մեր գաղափարները»,-ասում է նա։ Ըստ փորձագետի՝ այդ գաղափարները մեր երկրում պետք է աճեցվեն, ոչ թե ներմուծվեն դրսից։

«Ա1+»-ի հետ զրույցում Սերոբ Խաչատրյանն անդրադարձավ նաեւ Տնտեսագիտականի ռեկտորի պաշտոնկատարի շուրջ զարգացումներին։ Նրա պարզ է, որ Ռուբեն Հայրապետյանը, փոփոխություններ անելիս, հաշվի չէր առել այն հանգամանքը, որ իր նախկին դասախոսները շատ լավ տեղյակ են՝ ինչպես է գրվել՝ իր ատենախոսությունը, եւ օգտագործեցին այն իր դեմ։

Սերոբ Խաչատրյանն ընդգծում է, որ բուհ ղեկավարելը ամենաբարդն է. «Այստեղ ոտից գլուխ տիտղոսագիրներ են»։

Մանրամասները՝ տեսանյութում