Open news feed Close news feed
A A
Video Interview

Ս. Սարգսյանը խախտեց պայմանը, եթե Փաշինյանն էլ խախտի, տարբերությունը ով կբացատրի. Միքայել Նահապետյան (video)

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը ստիպված է նմանություններ տեսնել Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի որոշ գործողություններում։
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանն ասել էր. «Եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, այնուամենայնիվ, շահագործելու վերաբերյալ որոշում կայացնի, ապա այդ որոշումը շատ նման կլինի որպես վարչապետ առաջադրվելու Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ որոշմանը։ Վստահ եմ, հանրությունը դրանից շատ կոնկրետ, աներկբա եզրակացություններ կանի»։

Կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը բացատրում է. «Հայտարարություններն, ըստ էության, նույնական են. մարդը պայման է առաջադրել եւ այդ պայմանի բերումով գնացել է գործողությունների եւ վերջում եկել է եւ իր պայմանը խմբագրել է»։

«Քաղաքացու Որոշում» կուսակցությունը երեկ հայտարարություն էր տարածել Ամուլսարի հանքի վերաբերյալ՝ վստահեցնելով, որ այն չպետք է հանքի վերածվի և դրա համար կներդնեն իրենց առավելագույն ջանքերը։


Միքայել Նահապետյանը կարծում է, որ Ամուլսարի հանքի շահագործումը մեծ հարված կհասցնի Նիկոլ Փաշինյանի վարկանիշին։ Ինչպե՞ս... Մանրամասները՝ տեսանյութում