Փետրվարի 10 ից 16 ը հայտնաբերվել է ոչ սթափ 102 վարորդ (video)
Support A1+!Փետրվարի 10-ից 16-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 181 մեքենա, որոնցից 19-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսների վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր կամ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Հայտնաբերվել է նաև թաղանթապատված դիմապակիով 62 մեքենա։
Նույն ժամանակահատվածում մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները, որոնք պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 213 մեքենա։ 83-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում։ Բացի այդ հայտնաբերվել է առանց համարանիշերի շահագործվող 4, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 19, թաղանթապատված դիմապակիով` 46 տրանսպաորտային միջոց։