Open news feed Close news feed
A A
Video Interview

«Փորձ է արվում մեզ պիտակավորել՝ որոշ ուժերի կամ անձանց հետ կապելով».«Ոչ» ճակատի ներկայացուցիչ (video)

«Ոչ»-ի քարոզչական խմբի անդամ Գոհար Մելոյանը «Ա1+»-ի հետ զրույցում ներկայացնում է՝ ինչու են ԿԸՀ-ում գրանցվել քարոզչության կողմ: Նա պնդում է՝ իրենց նպատակն է վերահսկել հանրաքվեի գործընթացը, քանի որ քաղաքական ուժերը չգրանցվեցին:
Արդյո՞ք այս պայքարը ի պաշտպանություն ՍԴ գործող կազմի է, թե՞․․․Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը վստահեցնում է հանուն անհատների չէ։ Նա նաեւ ընդգծում է՝ իրենց պիտակավորում են՝ որոշ ուժերի կամ անձանց հետ կապելով։
Ինչպես է իրականացվելու «Ոչ»-ի քարոզարշավը։
Գոհար Մելոյանը ասում է՝ դեռ հստակեցումներ չկան։ Բայց ինքը անձնական որոշում ունի՝ չի մասնակցելու սահմանադրական հանրաքվեին որպես ընտրող։