Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց

«Փորձ է արվում մեզ պիտակավորել՝ որոշ ուժերի կամ անձանց հետ կապելով».«Ոչ» ճակատի ներկայացուցիչ (տեսանյութ)

«Ոչ»-ի քարոզչական խմբի անդամ Գոհար Մելոյանը «Ա1+»-ի հետ զրույցում ներկայացնում է՝ ինչու են ԿԸՀ-ում գրանցվել քարոզչության կողմ:

Նա պնդում է՝ իրենց նպատակն է վերահսկել հանրաքվեի գործընթացը, քանի որ քաղաքական ուժերը չգրանցվեցին: Արդյո՞ք այս պայքարը ի պաշտպանություն ՍԴ գործող կազմի է, թե՞․․․

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը վստահեցնում է՝ հանուն անհատների չէ։ Նա նաեւ ընդգծում է՝ իրենց պիտակավորում են՝ որոշ ուժերի կամ անձանց հետ կապելով։

Ինչպես է իրականացվելու «Ոչ»-ի քարոզարշավը։ Գոհար Մելոյանը ասում է՝ դեռ հստակեցումներ չկան։

Բայց ինքը անձնական որոշում ունի՝ չի մասնակցելու սահմանադրական հանրաքվեին որպես ընտրող։

Մանրամասները՝ տեսանյութում