ՃՏՊ Արշակունյաց պողոտայում՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (video)
Support A1+!Մարտի 10-ին, ժամը 08:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 65/3 շենքի մոտ բախվել են «Nissan Tiida» (վարորդ՝ Կոլյա Հ.) և «Hyundai Sonata» (վարորդ՝ Արմեն Հ., ծնված 1994 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:
«Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքանայի վարորդը և երկու ուղևորները (Արեն Տ., ծնված 1996 թ. և Արաքսյա Տ., ծնված 1990 թ.) հոսպիտալացվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն»:
Տուժածները ստացել են 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ՝ պարանոցի, դաստակների հատվածում (10 %), ինչպես նաև՝ շնչուղիների (10 %):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:22-ին, մարվել՝ 08:27-ին: «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: Փրկարարները սահմանազատել են տարածքը: