Open news feed Close news feed
A A
Video Official

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հետ (video)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ կառավարությանը ենթակա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ:


Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տեսչական մարմնի գործառույթներին, Հայաստանում սննդամթերքի անվտանգության ապահովման գործընթացին վերաբերող հարցերի: Տեսչական մարմնի ղեկավարը ներկայացրել է իր ղեկավարած կառույցի գործունեության ոլորտները:


Աշխարհում նոր կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված՝ նախագահը կարևորել է վերահսկողության մեծացումն ուտելիքի անվտանգության և սննդի օբյեկտների սանիտարահիգիենիկ պայմանների նկատմամբ:


Որպես առաջնահերթություն դիտարկելով երկրի պարենային անվտանգության խնդիրը՝ նախագահն այդ համատեքստում շատ էական է համարել Հայաստանը սննդի անվտանգության ոլորտում տարածաշրջանային հանգույց դարձնելու գաղափարը և այդ ուղղությամբ մի շարք երկրների ղեկավարների և մասնագիտացած միջազգային կազմակերպությունների հետ իր շարունակական քննարկումները: