Open news feed Close news feed
A A
Video

Նախագահ Սարգսյանը հանդիպել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի հետ (video)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի հետ:

Տիգրան Հակոբյանը ներկայացրել է հանձնաժողովի գործառույթներն ու գործունեությունն, անդրադարձել հեռուստառադիոհեռարձակման բնագավառում առկա խնդիրներին, դրանց հնարավոր կարգավորումներին ու օրենսդրական լուծումներին:

Ընդգծելով հեռուստառադիոհաղորդումների որակական փոփոխությունների անհրաժեշտությունը՝ զրուցակիցները կարևորել են նաև ոլորտը կարգավորող օրենսդրական բարեփոխումները: