A
A
Ծննդյան օր հիվանդանոցում (video)
Support A1+!Կորոնավիրուսի հաղթահարումը ուժ և համբերություն է պահանջում, հաճախ պարտադրում այնքան սպասված իրադարձությունն անսովոր պայմաններում անցկացնել: Բայց, կարևորը բարձր տրամադրությունն ու շուրջբոլորը հոգատար մարդկանց առկայություն է, և տոնը, իսկապես, ստացված է:
Ծննդյան տոնի առթիվ այսօր ամենաջերմ շնորհավորանքների հասցեատերերը Շահումյանի շրջանում ապրող զույգ երեխաներն էին, ովքեր, որպես վարակակիրներ, գտնվում են Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում: Անձնակազմը հոգացել է փուչիկների, նվերների, տոնական տորթի և, իհարկե, տոնական երգի մասին: