Տեսչական մարմինը Արարատի մարզում գերբեռնված միկրոավտոբուս է հայտնաբերել (video)
Support A1+!Հունիսի 5-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին վերահասցեագրված քաղաքացու դիմում-բողոքի հիման վրա, որտեղ քաղաքացին իր մտահոգություններն էր հայտնել Դվի-Երևան միջմարզային միկրոավտոբուսային երթուղու սպասարկման որակի վերաբերյալ, Տեչական մարմնի Արարատի տարածքային բաժնի մասնագետները և ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները համատեղ իրականացրել են խիստ վերահսկողական աշխատանքներ:
Նույն օրը՝19:30-22:30-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Երևան-Արտաշատ ավտաճանապարհի (Հ8) Մրգավետ-Արևաբույր համայնքների վարչական տարածքում իրականացված լայնածավալ մշտադիտարկումների և ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է, որ «Լիգա» ՍՊ ընկերության սպասարկմանը հանձնված Դվին-Երևան-Դվին միջմարզային միկրոավտոբուսային երթուղին սպասակող ավտոբուսի կողմից կրկին երթն իրականացվում է ուղևորների գերծանրաբեռնվածությամբ, այդ կերպ խախտելով՝ ՀՀ Պարետի N 74 որոշման 13-րդ հավելվածով նախատեսված անվտանգության կանոնները:
Մշտադիտարկման պահին ավտոբուսի սրահում հայտնաբերվել է շուրջ 20 կանգնած ուղևոր: ՀՀ ՃՈ կողմից կազմվել է վարչական իրավախատման վերաբերյալ համապատասխան արձանագություն:
Տեսչական մարմնի աշխատակիցները տեղում վարորդին տվել են պարտադիր կատարման ցուցումներ, որից հետո գերբեռնված միկրոավտոբուսից կանգնած ուղևորներն իջեցվել են և Տեչական մարմնի աշխատակիցների նախաձեռնությամբ՝ իրենց անձական ավտոմեքենաներով, քաղաքացիները տեղափոխվել են բնակության հասցեներ:
Հավելենք նաև, որ նշված կազմակերպության ղեկավարը և՛ նախապես, և՛ դեպքն արձանագրելուց հետո ստացել է նախազգուշացնող ծանուցում՝ բացառել գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնելու որևէ դեպք, հակառակ դեպքում Տեսչական մարմնի կողմից միջոցներ կձեռնարկվեն երթուղին սպասարկելու իրավունքը ժամանակավորապես կասեցնելու ուղղությամբ։