Open news feed Close news feed
A A
Video

Տեսչական մարմնի մասնագետները հայտնաբերել են խախտումներ (video)

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները երեկ երեկոյան կատարել են մշտադիտարկումներ Լոռու, Տավուշի մարզերում գործող սննդի շղթայի օպերատոր հանդիսացող տնտեսավարողների մոտ:

Կատարված անակնկալ այցերը ցույց են տվել, որ պարետի որոշումներով սահմանված նորմերը պահպանվում են ոչ լիարժոքորեն. մասնավորապես խախտվել են թե՛ դիմակները պատշաճորեն կրելու, թե՛ ձեռնոցների և դիմակների համար նախատեսված փակվող աղբամաններ ունենալու, թե՛ ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյանները ճշգրտորեն լրացնելու պահանջները:

Դրանց մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն: