A
A
Ստուգել են գազալցակայաններն ու բենզալցակայանները (video)
Support A1+!ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր մշտադիտարկումներ են իրականացրել Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում և հարակից Զովունի համայնքում:
Արձանագրված հիմնական խախտումները վերաբերել են Զովունիում տեղակայված գազալցակայաններին ու բենզալցակայաններին, որտեղ բացակայել են ջերմաչափերը, ջերմաչափման գրանցամատյանները, ինչպես նաև դիմակների ու ձեռնոցների համար հատուկ փակ աղբամանները: