Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Ստուգել են գազալցակայաններն ու բենզալցակայանները (видео)

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր մշտադիտարկումներ են իրականացրել Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում և հարակից Զովունի համայնքում: Արձանագրված հիմնական խախտումները վերաբերել են Զովունիում տեղակայված գազալցակայաններին ու բենզալցակայաններին, որտեղ բացակայել են ջերմաչափերը, ջերմաչափման գրանցամատյանները, ինչպես նաև դիմակների ու ձեռնոցների համար հատուկ փակ աղբամանները: