A
A
48 ժամով կասեցվել է «Երեւան Սիթի» սուպերմարկետի մասնաճյուղի գործունեությունը (video)
Support A1+!Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն այսօր 48 ժամով կասեցրել է Երևանի Տիգրան Մեծ 10 հասցեում գործող «Երեւան Սիթի» սուպերմարկետի գործունեությունը:
Երկարատեւ կասեցման մասին ՀՀ պարետի որոշման հիմք է հանդիսացել տնտեսվարողի մոտ կրկնախախտման փաստը: Այս մասնաճյուղի գործունեությունը կասեցվում է արդեն երկրորդ անգամ։
ԱԱՏՄ արձանագրած նախկին խախտումները վերացված չեն եղել, ավելին՝ կասեցման պահին եւս առկա են եղել խախտումներ՝ մարդկանց կուտակումներ, դիմակի պատշաճ չկրման դեպքեր: