Ֆելիքս Ցոլակյանն անցկացրեց օպերատիվ խորհրդակցություն (video)
Support A1+!Հունիսի 29-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հեռավար խորհրդակցություն անցկացրեց փրկարար ծառայության ղեկավար կազմի, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ: Կարևորելով կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումները՝ նախարարը հանձնարարեց խստագույնս պահպանել պարետատան ցուցումները:
Բժշկական ապահովման վարչության պետ Կարեն Աթոյանի զեկույցի համաձայն՝ համավարակի առաջին իսկ օրվանից կանխարգելիչ աշխատանքների և կանոնների պահպանման արդյունքում համակարգում հիվանդների թիվը հնարավորինս պահպանվել է ցածր մակարդակում՝ ունենք 8 հիվանդ:
Համավարակի ընթացքում ունեցել ենք 54 հիվանդ, 51 մեկուսացված և 292 ինքնամեկուսացված:
Նախարարի դիտարկմամբ՝ նկատելի են հրդեհավտանգ իրավիճակի առաջացող միտումներ: Անդառնալի հետևանքներից խուսափելու համար նախարարը հանձնարարեց ցուցաբերել կշռադատված մոտեցում, չընկնել ցայտնոտի մեջ, գրագետ ինքնատիրապետումով վարել հրդեհաշիջման աշխատանքը: Այս առումով չափազանց կարևոր է համագործակցությունն օժանդակող այլ պատկան մարմինների հետ: Հաշվի առնելով մեր քաղաքացիների պատրաստակամությունը՝ Ֆելիքս Ցոլակյանը հրահանգեց ստեղծել կամավորականների խմբեր և կառավարությանն առաջարկ ներկայացնել նրանց սոցիալական երաշխիքներ տրամադրելու համար:
Նախարար Ցոլակյանի բնորոշմամբ՝ մենք սխալվելու իրավունք չունենք, որովհետև դա կարող է կյանքեր արժենալ: Հանձնարարվեց լինել զգոն, զգույշ, ամենօրյա ռեժիմով ինքնակրթվել, գործն անել նվիրումով և ամենակարևորը՝ չհիվանդանալ: