Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը (video)
Support A1+!Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Վահագն Թորոսյանի և Ջոն Հայրապետյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Էմին Աբգարյանի, Ռոմեն Ահարոնյանի և Բորիս Բախշիյանի, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Ջիվանյանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի և Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Արմենակյանի երդման արարողությունը։
Նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում: «Վստահ եմ՝ շատ լավ գիտակցում եք, թե որքան բարձր է դատավորի և դատական համակարգի ներկայացուցչի պատասխանատվությունը ժողովրդի առջև: Ձեզ հաջողություն եմ մաղթում և վստահ եմ, որ ձեր պարտականություններն ամենաբարձր մակարդակով կկատարեք,-ասել է նախագահը:- Ձեր երդումով հավաստիացնում եք, որ ծառայելու եք մեր ժողովրդին, երկրին, պետությանը՝ հավատարիմ լինելով և՛ Սահմանադրությանը, և՛ օրենքներին: Հուսով եմ, որ այդ երդումը միշտ պահելու եք»: