Open news feed Close news feed
A A
Video Official

Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Բելառուսի դեսպանի հետ (video)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին՝ մեր երկրում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ հայ-բելառուսական կապերի ամրապնդման գործում նրա անձնական ներդրման ու արդյունավետ աշխատանքի համար և հետագա հաջողություններ մաղթել: Նախագահը նշել է, որ հայ-բելառուսական հարաբերություները տարբեր ոլորտներում զարգացման մեծ ներուժ ունեն, և վստահություն է հայտնել, որ դրանք կշարունակեն ընդլայնվել ու ամրապնդվել:

Դեսպանը նշել է, որ առաքելությունն ավարտում է՝ մնալով Հայաստանի լավագույն բարեկամներից և ընդգծել, որ հայ ժողովրդի նկատմամբ խորին հարգանքի զգացողությունը մշտապես ուղեկցելու է իրեն: