Open news feed Close news feed
A A
Video Official

Ոստիկանության մշտադիտարկումները Օպերայի տարածքում (video)

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները շարունակել են կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների շրջանակում իրականացվող համատեղ մշտադիտարկումները Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում։

Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի ու Կարապի լճի հարակից զբոսայգիներում պարետատան կողմից սահմանված նորմերի նկատմամբ իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվել դիմակը ճիշտ կրելու, մարդկային կուտակումներ չառաջացնելու պահանջների կատարմանը։ Էական խախտումներ չեն արձանագրվել։