A
A
«Էրեբունի-Երևան»տոնակատարությունների այս տարվա բյուջեի 80%-ը կուղղվի համայնքապատկան երկու թատրոնների (video)
Support A1+!«Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների այս տարվա բյուջեի շուրջ 80%-ը՝ 150 միլիոն դրամ, կուղղվի համայնքապատկան երկու թատրոնների՝ Մհեր Մկրտչյանի եւ Պատանի հանդիսատեսի թատրոնների վերազինմանն ու վերանորոգմանը։
Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է այդ երկու թատրոնները, ինչպես նաեւ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, որն արդեն վերանորոգված եւ նորագույն լուսային ու ձայնային տեխնիկայով վերազինված շուտով կվերսկսի իր աշխատանքը։