Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

«Էրեբունի-Երևան»տոնակատարությունների այս տարվա բյուջեի 80%-ը կուղղվի համայնքապատկան երկու թատրոնների (видео)

«Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների այս տարվա բյուջեի շուրջ 80%-ը՝ 150 միլիոն դրամ, կուղղվի համայնքապատկան երկու թատրոնների՝ Մհեր Մկրտչյանի եւ Պատանի հանդիսատեսի թատրոնների վերազինմանն ու վերանորոգմանը։ Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է այդ երկու թատրոնները, ինչպես նաեւ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, որն արդեն վերանորոգված եւ նորագույն լուսային ու ձայնային տեխնիկայով վերազինված շուտով կվերսկսի իր աշխատանքը։