Open news feed Close news feed
A A
Video Official

Մեր աֆրիկյան ջայլամներն են՝ Դ'Արտանյանը, Կոստանցիան և Միլեդին (video)

Աֆրիկյան ջայլամներն աչքի են ընկնում իրենց գեղեցկությամբ։ Արուների փետուրները սև են, պոչի և թևերի փետուրների ծայրերը՝ ձյունասպիտակ։ Վազում են մեծ արագությամբ՝ ժամում մինչև 70 կիլոմետր։
Զուգավորման շրջանում արուները պարում են շատ գեղեցիկ պար էգերին գայթակղելու համար։
Ջայլամները ածում են խոշոր սպիտակ ձվեր և թուխս նստում են հերթափոխով. էգը՝ ցերեկը, արուն՝ գիշերը։
Կարծիք կա այն մասին, որ ջայլամները գլուխները մցնում են ավազի մեջ, որպեսզի պաշպանվեն գիշատիչներից։
Այս մասով հետաքրքիր են հռոմեացի գիտնական Պլինիա ավագի աշխատությունները, որոնցից մեկում նա նշում է․ «ջայլամները ենթադրում են, որ երբ իրենք գլուխը մտցնում են ավազի մեջ, իրենց ամբողջ մարմինը ծածկվում է և չի երևում»:
Իրականում, երբեմն կարելի է հետևել ջայլամներին և տեսնել, թե ինչպես են նրանք գլուխը մտցնում հողի մեջ և կուլ տալիս ավազահատիկներ, մանր քարեր. դրանք լավացնում են նրանց մարսողության գործընթացը։