A
A
«Կառաավարության հետաքրքրում է միայն իր կորցրած գումարը» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԽնդիրը ոչ թե աճուրդն է կամ նոր սեփականատերը, այլ երաշխիքը, որ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը շահագործվելու է ըստ նշանակության: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ահազանգում էին ճարտարապետները: Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նկատում է՝ խնդիրը զուտ իրավաբանական է. «Բոլորն ավելի շատ գնային խնդիրն են առաջ բերում, իսկ մնացած հարցերն անտեսվում են: Բայց չպետք է մոռանալ, որ խնդիր ունենք հուշարձան-շենքի հետ, որը մշակութային արժեք է ու վերցված է պահպանության տակ: Մինչդեռ, աճուրդի պայմաններում ոչ մի բառ չկա, որ այն հուշարձան է»: