Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

87 մեքենա տեղափոխվել է հատուկ տարածք (տեսանյութ)

Հասարակություն
verjin

Մայիսի 23-ին, ժամը 18.00-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 78 տրանսպորտային միջոց. 26-ը` Երևանում, որոնցից 3-ի վարորդները` անչափահաս, 52-ը` մարզերում, որոնցից 18-ի վարորդները` անչափահաս: aaaaaaՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս դիմում է «Վերջին զանգի» հանդիսությունների բոլոր մասնակիցներին՝ մեծահասակներին` մանկավարժներին ու հատկապես ծնողներին` ուշադի՛ր եղեք երեխաների հանդեպ, ձեռնպա՛հ մնացեք նրանց ավտոմեքենա վստահելուց, զե՛րծ պահեք ոգելից խմիչքների օգտագործումից, կանխե՛ք ցանկացած լարվածություն ու միջադեպ: Մայիսի 23-ին, ժամը 20.45-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 87 տրանսպորտային միջոց. 27-ը` Երևանում, որոնցից 3-ի վարորդները` անչափահաս, 60-ը` մարզերում, որոնցից 18-ի վարորդները` անչափահաս: Տեսանյութը՝ news.am-ի