Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալավերդիում բժշկական կենտրոն բացվեց

Հասարակություն
ան

ՀՀ Լոռու մարզի Ալավերդու արդիականացված և հիմնանորոգված բժշկական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Համաշխարհային բանկի ներկայացուցիչ, առողջապահական գլխավոր մասնագետ Վեզի Մշիշան, այլ պաշտոնյաներ: Ժամանակակից սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոնը հնարավորություն կընձեռի Ալավերդու եւ հարակից բնակավայրերի ազգաբնակչությանը մատուցել որակյալ բժշկական ծառայություններ հենց տեղում: Նախարարը վստահեցրեց, որ մարզային հիվանդանոցների արդիականացումը շարունակելու է մնալ նախարարության ուշադրության կենտրոնում։ Սա վերաբերում է ոչ միայն շենքային պայմաններին, այլև տրամադրվող բժշկական ծառայությունների որակի և հասանելիության բարձրացմանը, եղած միջոցների արդյունավետ կառավարմանը, ֆինանսավորման մեխանիզմների բարեփոխմանը, անհաժեշտ նեղ մասնագետներով ապահովմանը և առկա մյուս խնդիրներին։ Միաժամանակ, նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են Ճամբարակի, Կապանի, Բերդի, Մեղրու , Վանաձորր հիվանդանոցների շինարարական աշխատանքները։ ԱՆ