A
A
Ինքնասպանության փորձեր
Մայիսի 29-ին, ժամը 15.40 ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել նետվելով Երևանի Հրազդանի մեծ կամրջից: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ՕԽ-ն: Փրկարարների, ոստիկանության և շտապօգնության աշխատակիցների համատեղ ուժերով ինքնասպանության փորձը կանխվել է: Մայիսի 29-ին, ժամը 15.03-ին տեղեկատվություն է ստացվել, Բերդավան գյուղի բնակիչ Ն. Ա.-ն սպառնում է ինքնասպան լինել՝ կտրելով զարկերակը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները, մինչ շտապօգնության կանչի վայր հասնելը, Ն. Ա.-ին (ծնվ.1980թ.) ցուցաբերել են առաջին բուժօգնություն, այնուհետև՝ «1-03» ծառայության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն: ԱԻՆ