Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հնարավոր է՝ փոքր «ԲարՔեմփներ» կազմակերվեն»

Հասարակություն
vuHO9v90BIw

«ԲարՔեմփ Երեւան 2014»-ի մասնակիցների թիվը տարեց տարի ավելանում է։ Անցյալ տարի մասնակիցների թիվը կազմում էր 1200-ից 1500, իսկ այս տարի գրանցվողների թիվը այս պահի դրությամբ մոտ 1800 են։ Այս մասին այսօր նշեց մեդիա ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ ԲարՔեմփի կարեւոր նախապայմաններից մեկն է՝ չգովազդել ոչինչ, քանի որ ԲարՔեմփը հենց դրանից էլ խուսափում է։ ԲարՔեմփում անցկացվող (չ)կոնֆերանսները անցնում են ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչն ապահովում է բաց քննարկումներ եւ մտքերի փոխանակում։ Չկոնֆերանսի մասնակիցները քվեարկելու են «ոտքերով», այսինքն՝ հետաքրքիր պրեզենտացիա չլինելու դեպքում, մասնակիցները դուրս են գալիս։ Խոսելով արդեն 6-րդ «ԲարՔեմփ Երևան 2014» չկոնֆերանսի մասին, Սամվել Մարտիրոսյանն ասաց. «Այստեղ չկան կանոններ, անկանոն տեղ է ու եթե ձեզ դուր չի գալիս որեւէ մեկի պրեզենտացիան, ապա կարող եք հանգիստ դուրս գալ եւ մի բան էլ դուռը շրխկացնել։ Սրա նպատակն է այնպես անել, որ յուրաքանչյուրը մտածի` ինչպես իր պրեզենտացիան ավելի հետաքրքիր դարձնել»։ Այն հարցին, թե արդյոք տարին մի քանի անգամ կկազմակերպվի «ԲարՔեմփ Երեւան», Սամվել Մարտիրոսյանն ասաց. «Հնարավոր է փոքրիկ «ԲարՔեմփներ» կարողանանք կազմակերպել, փորձում ենք անել հնարավորինս ամեն ինչ»։ Մասնակիցները նշում են, որ ԲարՔեմփին մասնակցելով ստանում են նոր գիտելիքներ, իսկ ինչի մասին չգիտեին, գնում եւ փնտրում են հավելյալ տեղեկատվություն, հարմար միջավայր է նոր հետաքրքիր եւ օգտակար ծանոթություններ կազմակերպելու համար։ Հիշեցնենք, որ «ԲարՔեմփը» առաջին անգամ կազմակերպվել է 2005 թվականին ԱՄՆ-ում: Երեւանում կազմակերպվում է 2009 թվականից: