Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ատամնաշար՝ անատամ ծնոտում մի քանի ժամվա ընթացքում

Հասարակություն
tooth

Ատամների իմպլանտներ և ատամնաբուժական նյութեր արտադրող «Բրեդենտ Մեդիքլ» ընկերությունը, որն իմպլանտոլոգիայի ոլորտի առաջատարներից մեկն է, Հայաստանում ոլորտի զարգացման մեծ հնարավորություն է տեսնում: Գերմանական ընկերությունը ներկայացուցչական կազմով մասնակցել է Վրաստանում կայացած՝ իմպլանտոլոգների երկրորդ գիտաժողովին, որին մասնակցել է նաև շուրջ երեսուն բժիշկ Հայաստանից: Գերմանիայից ժամանած ընկերության ներկայացուցիչներից բացի, Վրաստան էր ժամանել նաև դոկտոր Յոխեն Ալիուսը, ով ներկայացրեց իմպլանտոլոգիայի ոլորտում առաջատար լուծումները և նորարարական մոտեցումները: Հայաստանից ժամանած իմպլանտոլոգ Դավիթ Գալստյանը, ով «Բրեդենտ Մեդիքլ» ընկերության կլինիկական խորհրդատուն է տարածաշրջանում, մասնակիցների ներկայությամբ Fast&Fixed կոնցեպտով վիրահատություն կատարեց, որը թույլ է տալիս ամբողջովին անատամ ծնոտում մի քանի ժամվա ընթացքում մեկ վիրահատական միջամտությամբ ամբողջական անշարժ ատամնաշար տեղադրել: Գերմանիայում վերապատրաստվելուց և ընկերության կողմից հավաստագիր ստանալուց հետո Հայաստանի և Վրաստանի բժիշկները կարող են հաջողությամբ կատարել այս կարգի վիրահատություններ: Տեսնելով ընկերության հանդեպ եղած մեծ հետաքրքրությունը` Գերմանական ընկերության ներկայացուցիչները նշեցին, որ պատրաստ են հյուրընկալել ավելի մեծ թվով բժիշկների Հայաստանից և Վրաստանից՝ իմպլանտոլոգիայի ոլորտի վերջին զարգացումներին ծանոթացնելու և համատեղ աշխատելու նպատակով: Գերմանական այս ընկերությունն իրենց մոտ ուսուցում անցնող հայ և վրացի բժիշկներին նաև աջակցում է դառնալու «Գերմանիայի օրալ իմպլանտոլոգների ասոցիացիայի» անդամ և տարբեր երկրներ ներկայացնող բժիշկների հետ մասնակցել ոլորտում տեղի ունեցող միջոցառումներին: