Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

60 աշխատատեղ՝ գյումրեցիների համար

Հասարակություն
gyumri

Հունիսի 5-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ներկա գտնվեց Գյումրիում «Արյա Տեքս» ընկերության կարի ուսումնական արտադրամասի բացման հանդիսավոր արարողությանը: Արտադրամասը ենթադրում է շուրջ 60 աշխատատեղ, որը ոչ միայն կտա պատրաստի արտադրանք, այլ նաև կպատրաստի կադրեր Գյումրիում կառուցվելիք տեքստիլ խոշոր գործարանի համար: Բացման արարողության ընթացքում ընկերության տնօրեն, նիդերլանդահայ Մասիս Ներսիսյանը շնորհակալություն հայտնեց Սամվել Բալասանյանին իրենց Գյումրի հրավիրելու և սիմվոլիկ գումարով տարածք տրամադրելու համար, ինչպես նաև խոսեց արտադրանքների սպառման շուկաների մասին: Իր հերթին Սամվել Բալասանյանը շնորհակալություն հայտնեց սփյուռքահայ գործարարին՝ Գյումրիում ներդրումներ անելու համար, ինչպես նաև վերահաստատեց քաղաքային իշխանությունների պատրաստակամությունը՝ աշխատատեղեր ստեղծելու դեպքում սիմվոլիկ գումարներով տարածքներ տրամադրելու առնչությամբ: