Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարզահամերգայինի փաստաբանը լքել է դահլիճը. Փաստինֆո

Հասարակություն
96cccb2ff45b78c860ae223fe6b0dc29

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վերաքննիչ հայցը քննարկվում է առանց ՄՀՀ փաստաբանի մասնակցության: Րոպեներ առաջ դուրս գալով դատական նիստերի դահլիճից՝ փաստաբան Արմինե Հակոբյանը տեղեկացրեց, որ հրաժարվել է մասնակցել նիստին և լքել է դահլիճը: «Քանի որ նորից ինձ առաջարկվել է ստորագրել գաղտնիության մասին փաստաթուղթ, որից ես հրաժարվել եմ, այսօր ևս բանավոր հայտարարել եմ, որ, քանի որ ես իրավունք չեմ ունենալու հետագայում հրապարակել դատական նիստի վերաբերյալ տեղեկատվություն»,- ասաց Արմինե Հակոբյանը` հավելելով, որ, իր համոզմամբ, այս գործում որևէ գաղտնիք չկա, ամբողջ կատարողական պրոցեսն արդեն հանրային է դարձել:   «Որևէ դրական ակնկալիք չունեմ, որ վերաքննիչ դատարանը կկայացնի այլ դատական ակտ: Եթե ընդհանուր իրավասության դատարանի նույն որոշումը կայացվի նաև վերաքննիչ դատարանի կողմից, մենք ուղղակի կտեսնենք ՀՀ ամբողջ դատական համակարգի դեմքը»,- ասաց փաստաբանը:   Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում