Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանները տեղեկություն կորզելու համար բռնություն են գործադրել

Հասարակություն
f83a2e0333db0c7beed525dcfabcad6d

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արմեն Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ կալանավոր Արմեն Գ.-ի հաղորդման` 2013 թվականի դեկտեմբերին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնում ոստիկանները տեղեկություններ կորզելու նպատակով բռնություն են գործադրել իր նկատմամբ` ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր հատվածներին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Կատարվում է նախաքննություն: ՀՔԾ