Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով է հասցեագրվել 27 դեպք

Հասարակություն
10301507_631795146927619_575505042901933177_n

Այսօր Գոլդեն Փելըս հյուրանոցում իր 5-ամյա գործունեության արդյունքներն ու ձեռքբերումերն ներկայացրեց Վորլդ Վիժն բարեգործական միջազգային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի Երևանի տարածքային զարգացման ծրագրի (Երևան ՏԶԾ) գրասենյակը: Ծրագիրն իրականացվել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 2009-2013 թթ.-ին: Երևան ՏԶԾ- ն իրականացրել է կրթական, առողջապահական , պաշտպանության և հոգևոր դաստիարակության  բազմաբնույթ ծրագրեր ուղղված երեխաների և նրանց ընտանիքների բարեկեցության բարելավմանը: Իրականացվել է նաև կրթական որակի մասնակցային մշտադիտարկում, որին մասնակցել են երեխաները, ովքեր հատուկ մեթոդով  գնահատել են ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունների մակարդակը: Առողջապահական ոլորտում վերապատրաստվել են բուժաշխատողներ, հագեցվել է համայնքի պոլիկլինիկան, կազմակերպել են դասընթացներ  ծնողների համար: Աճ է արձանագրվել երեխայի պաշտպանության, բռնության կանխարգելման և աղետների դիմակայման բնագավառում: 2009 թ-ին  արձանագրվել է երեխայի հանդեպ բռնության  և անտեսման 2 դեպք, իսկ համատեղ աշխատանքի արդյունքում խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով է հասցեագրվել  27 դեպք: Վերանորոգվել են խաղահրապարակներ, դասասենյակներ և սանհանգույցներ կրթօջախներում, նախաձեռնվել են քարոզարշավներ և ակցիաներ: Ընդհանուր առմամբ՝ 2010-2014 թթ. ժամանակահատվածում Երևան ՏԶԾ-ն  համայնքում կատարել է մոտ 344 միլիոն դրամի ներդրում ծրագրերի միջոցով: Ընդհանուր ներդրումի  45 %-ը վերաբերում է կրթության ոլորտին: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմը ևս համաֆինանսավորել է համատեղ ծրագրերը: Մոտակա 10 տարում երևան ՏԶԾ կշարունակի իր գործունեությունը համայնքում: