Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կլինե՞ն շարժական արագաչափեր (տեսանյութ)

Հասարակություն
asulis-france_01

Հայաստանում չի բացառվում, որ ներդվեն շարժական արագաչափեր, որոնց կիրառումը խիստ արդյունավետ է եղել Ֆրանսիայում: Առաջարկ այդպիսի ներկայացրել են ֆրանսիացի ոստիկանները։ Չորրորդ օրն է ՝ ֆրանսիայի ազգային ոստիկանության ճանապարհային ծառայության մայոր Քրիստոֆ Ռուժոն և լեյտենանտ Օլիվյե Բղեմոն Երեւանում են։ Ըստ նրանց ՝ 2003 թվականին, երբ Ֆրանսիայում գործարկվեց տեսադիտարկման և արգաչափ սարքերի համակարգը, հասարակության մեջ թերահավատություն կար դրա արդյունավետության վերաբերյալ։ Սակայն վիճակագրությունն ինքնին խոսուն է՝ 1974 թվականին Ֆրանսիայում ճանապարհային պատահարների հետևանքով զոհվել է 18 հազար մարդ, 2003-ին, համակարգի ներդրումից հետո, արձանագրվել է մահվան 8000 դեպք, իսկ 2013 թվականին՝ 3200: Քրիստոֆ Ռուժոն և Օլիվյե Բղեմոն, դիտարկումներից ու փորձագիտական եզրակացություններից բացի, ընդգծեցին նաև հայ գործընկերների հետ փորձի փոխանակման կարևորությունը, մասնավորապես՝ համացանցում սեփական խախտումը դիտելու՝ վարորդների հնարավորությունը, ինչը ցանկալի է կիրառել նաև Ֆրանսիայում: Հայ ճանապարհային ոստիկաններն իրենց հերթին պատրաստ են քննարկել շարժական արագաչափերի կիրառման առաջարկը, ինչը թույլ կտա արագությունը վերահսկել ոչ միայն ստացիոնար արագաչափերի տիրույթում, այլև ողջ ճանապարհին: Ֆրանսիացի ճանապարհային ոստիկանները բարձր գնահատեցին նաև վարորդական վկայականների և ավտոմեքենաների համարանիշերի տրամադրման գործընթացի արագությունը, ինչպես և նշեցին, որ հայ գործընկերներին առաջարկել են, Ֆրանսիայի փորձով, հատուկ տարբերանշաններ փակցնել սկսնակ վարորդների մեքենաների վրա: