A
A
Վաղը տոն է Մայր Աթոռում
Հունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Կաթուղիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Տոնին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Ս. Պատարագ, որի ավարտին հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կկատարվի Հայրապետական մաղթանք` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պայծառության համար: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական համակարգը։