Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր Երեւանում երաժշտության տոն է

Հասարակություն
2034928ddb4e1a668f3708600d23bc6e

1982 թվականից ի վեր ամեն տարի հունիսի 21-ին՝ ամառային արևադարձի օրը, սիրողական և պրոֆեսիոնալ երաժիշտները միավորվում են՝ նշելու Երաժշտության տոնը: Մի քանի տարի է, ինչ Երևանը միացել է աշխարհի 460 քաղաքներին, որոնք այդ օրը իրենց փողոցներում և այգիներում հյուրընկալում են հանրության կողմից արդեն սիրված երաժիշտների ու խմբերի, ինչպես նաև նրանց, ովքեր դեռ նոր պետք է ճանաչում ստանան: Երևանի Սիրահարների այգում (19:00-ից սկսած) և Շառլ Ազնավուրի անվան հրապարակում (15:00-ից սկսած) կկազմակերպի համերգներ, որոնց ընթացքում կենդանի կատարմամբ ելույթ կունենան այնպիսի խմբեր, ինչպիսիք են The Beautified Project, The Band, The Manuscript, The Windrose, ինչպես նաև կհնչեն հեղինակ-կատարողներ: Ֆրանսիայի Դեսպանությունը, երկրորդ տարին անընդմեջ, ժամը 20:00-ին դեսպանատան Կլոր դահլիճում կկազմակերպի «Զբոսանք Ֆրանսիայով» թեմայով ֆրանսիական երգին ու երաժշտությանը նվիրված միջոցառում, որի ընթացքում կկատարվեն երգեր՝ ներկայացնելով ֆրանսիական մշակույթը, քաղաքներն ու բնապատկերները, ինչպես նաև մարդկանց: ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Հաղթանակի զբոսայգում կկազմակերպի էստրադային համերգ Ջազային արվեստի պետական քոլեջի սաների կատարմամբ, ինչպես նաև համերգներ կանցկացվեն մարզերում: Երաժշտության տոնը ստեղծվել է 1982թ. Ֆրանսիայի Մշակույթի նախարարության կողմից: