Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սուչի զոնը» շարունակում է գործել իր կանոններով (տեսանյութ)

Հասարակություն
shant31

Շանթ Հարությունյանի փաստաբանն ու հարազատները պատրաստվում են բոյկոտել Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում անցկացվող նիստերը: Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքերով` դահլիճը շատ փոքր է, ինչը խոչընդոտում է դատական նիստերի լուսաբանմանը. «Շանթն արդեն իսկ գնահատականը տվել էր սուչի զոնայի մասին, սուչի զոնան շարունակում է գործել իր քրեական կանոններով: Եթե դատարանը հանդես է գալիս ՀՀ անունից, ապա նա պետք է ապահովի մատչելիությունը ՀՀ քաղաքացիներին»: «12 ամբաստանյալ, 8 պաշտպան, այս պայմաններում ֆիզիկապես նույնիսկ հնարավոր չէ ապահովել բոլորի ներկայությունը»,- ասում է Շանթ Հարություննյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը: Ավելի մեծ դահլիճ տրամադրելու խնդրանքով Ինեսա Պետրոսյանը դիմել է դատավորին, սակայն դատարանը մերժել է այդ խնդրանքը՝ պատճառաբանելով, որ ներկայիս դահլիճն ամենամեծն է: