A
A
Յուրա Մովսիսյանն ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից
Համաձայն «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշեց. Յուրա Սերգեյի Մովսիսյանին (ծնված՝ 1987 թվականի օգոստոսի 2-ին, բնակության վայրը` ք. Երևան, Խանջյան 27) ազատել պարտադիր զինվորական ծառայությունից: Հիշեցնենք՝ Յուրա Մովսիսյանը ազգային հավաքականի թիմում է խաղում։ Այս տարվա օգոստոսին լրանում է նրա 27-ամյակը։ Սակայն թե ինչքան ժամանակով է ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից՝ չնշվեց։ Նախագիծը ներկայացրել է Սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը։