A
A
Հայաստան-Կիպրոս հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Ազգերի լիգայի C2 խմբի նախավերջին տուրում Երևանի «Հանրապետական» մարզադաշտում 1։1 հաշվով ոչ-ոքի է ավարտել հանդիպումը Կիպրոսի ընտրանու հետ։
Հյուրերը հաշիվը բացել են 10-րդ րոպեին՝ Յասոնաս Պիկիսի գոլի շնորհիվ։ 59-րդ րոպեին Արթուր Ղարիբյանը հավասարեցրել է հաշիվը։
Վերջին տուրում՝ նոյեմբերի 15-ին, Հայաստանի հավաքականը ժամը 18։00-ին մրցակցի հարկի տակ կհանդիպի Լատվիայի ընտրանուն։
Հանդիպումից առաջ Հայաստանի հավաքականը 5 միավորով երրորդն է խմբում։ Կիպրոսն ունի 8 միավոր և ապահովել է երկրորդ տեղը, իսկ առաջատարը Չեռնոգորիան է՝ 10 միավորով։