Փորձում են բացառել վարորդների ծխելու, բջջայինով խոսելու դեպքերը
Հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ նախորդ շաբաթ ՃՈ և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ համատեղ ուսումնասիրություններ են իրականացվել ավելի քան 800 տրանսպորտային միջոցներում: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խոհրդակցության ժամանակ: Օրինախախտ վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցությանը: Զեկուցվել է նաև, որ չթույլատրված վայրերում ավտոտրանսպորտային միջոցների կայանման, վարորդների ծխելու, բջջային հեռախոսով խոսելու դեպքերը բացառելու նպատակով Երևանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանի կողմից մայրաքաղաքի կանգառագոտիներում կազմակերպվել է հերթական ակցիան: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ՃՈ հետ համատեղ շարունակել այդ ուղղությամբ աշխատանքներն ու նմանօրինակ ակցիաները: Հանձնարարվել է նաև քայլեր ձեռնարկել ավտոկայանատեղերի համար սահմանված վայրերի մետաղական կոնստրուկցիաներով սահմանազատման դեպքերի մասով՝ բացառելով դրանց կրկնման հնարավորությունը: Հանձնարարվել է համապատասխան նշաններով կահավորել Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքի բոլոր ավտոկայանատեղերում հաշմանդամություն ունեցող անձանց ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսված առանձին հատվածները` տվյալ տեղերում արգելելով այլ մեքենաների կանգառն ու կայանումը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն