Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիմորդները ակցիա էին իրականացնում բուհի դիմաց

Հասարակություն
1280px-Ճարտարագիտական_համալսարանի_շենքը_Երևանում_01

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիմորդները բողոքում են «գծագրություն» առարկայի ցածր գնահատականներից։ Մեկ տասնյակից ավելի դիմորդներ այսօր ակցիա էին կազմակերպել բուհի դիմաց։ «Մեր բողոքը կապված է բուհի դիզայն բաժնի գծագրության քննության հետ, մեր գնահատականները շատ ցածր են եղել, մենք դիմում ենք ներկայացրել, որ մեզ թեկուզ հնարավորություն տան վերաքննություն իրականացնել։ Մեզ տվել են այն գծագրերը, որոնք ուղեցույցում ընդհանրապես չեն եղել»,- «Ա1+»-ին հաղորդեց դիմորդներից Ռուբեն Գրիգորյանը։ Մինչ այս ուսանողները դիմել են Կրթության և գիտության նախարարին, ստորագրահավաք իրականացրել։ Նրանք բարձրաձայնում են, որ քննության ընթացքում իրենց չեն տրամադրել լուծված խնդիրների պատճենը, բացի այդ, տոմսերը չեն տրամադրվել վիճակահանությամբ, այլ բաժանվել են հանձնաժողովի անդամների կողմից։ «Ամբողջ քննական կարգը խախտվել է»,- ասում են դիմորդները՝ պահանջելով նոր քննություն։ Բուհի պրոռեկտոր Եղիազար Վարդանյանը հերքեց բոլոր մեղադրանքները։ Նա նշեց, որ քննություններն անցել են կանոնակարգի համապատասխան. «Հունիսի 29-ին տեղի է ունեցել դիզայն մասնագիտության գծագրության քննությունը, որին մասնակցել է 138 դիմորդ և բողոքարկման ժամկետը դեռ չի ավարտվել, երեկվա դրությամբ բողոքարկել են 6-ը»։ Առավել մանրամասն՝ տեսանյութով