Տուժողի կյանքը փրկել չհաջողվեց. Կարինեն ձերբակալված է
Հուլիսի 1-ին, ժամը 00.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի արյունահոսող վերքերով, ալկոհոլային հարբածություն» ախտորոշմամբ Ազատամարտիկների փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել ոմն Կարո: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տուժողն ի վիճակի չէ հաղորդում տալու: Նույն օրը, ժամը 02.00-ին, ոստիկանության ծառայողները հիշյալ տնից բերման են ենթարկել 1972 թ. ծնված Կարինե Ս.-ին: Նա խոստովանել է, որ հունիսի 30-ին, ժամը 00.15-ի սահմաններում, իր ծանոթ Կարոյի հետ վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով 2 անգամ հարվածել է նրա կրծքավանդակին: Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Կարինե Ս.-ն ձերբակալված է: Նույն օրը, ժամը 03.50-ին, վերակենդանացման բաժանմունքում Կարոն մահացել է: Ձեռնարկվում են միջոցառումներ Կարոյի անձը պարզելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: ՀՀ ոստիկանություն