Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միջադեպ.«Եթե դուք չեք ընկալում դա, էդ ուրիշ պրոբլեմ ա» (տեսանյութ)

Հասարակություն
afrikyan17

Երեւանի պատմամշակութային հուշարձանների ճակատագրին վերաբերող հերթական քննարկումն առանց միջադեպի չընթացավ։ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կազմակերպած քննարկմանը Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման ճարտարապետ Լեւոն Վարդանյանի խոսքերը դարձան վիճաբանության առիթ. «Եթե դուք չեք ընկալում դա, էդ ուրիշ պրոբլեմ ա, ես էստեղ կուրսեր չեմ անցկացնում» Անտեղյակ որակումից վիրավորվեց Հայ ազգային պատգամավոր Արամ Մանուկյանը. «Ինձ էլ վիրավորեցիք, չի կարելի դասախոսություններ կարդալ ու էդպես վերաբերվել դահլիճին։ Հուշարձան ոչնչացնողը պետության թշնամին է» Լուսանկարիչ Հայկ Բիանջյանը չի թաքցնում զարմանքը։ Պատմամշակութային հուշարձանները ոչնչացնում են, իսկ փոխարենը նորոգում են, օրինակ. Հյուսիսային պողոտան։ Մանրամասները տեսանյութում։