Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նաիրին» եւ «Անին»՝ երեւանյան բեմում

Մշակույթ
6708e2240789a0f356a62a9f0c1db370

Հուլիսի 6-ին, ժամը 19:00-ին Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի թատրոնի սրահում տեղի կունենա Համազգային հայ կրթական և մշակութային միության Սիդնեյի «Նաիրի» և Մոնրեալի «Անի» պարախմբերի մենահամերգը: Համազգայինի «Նայիրի» պարախումբը հիմնադրվել է 1992-ին, Սիդնեյում: Անսամբլի տարբեր տարիքային խմբերում ընդգրկված են 90 պարման-պարմանուհիներ: Պարախմբի գեղարվեստական ղեկավարն է Ասատուր Հաճեանը, ով նաև պարախմբի ավագ խմբի պարուսույցն է, իսկ կրտսեր խմբերի պարուսույցներն են Լենա Հայրապետյանը և Սոնա Խաչատրյանը: Համազգայինի «Անի» պարախումբը, որ գործում է 1963-ից, ստեղծվել է Կանադայի Մոնրեալ քաղաքում Համազգայինի «Սանահին» մասնաճյուղի կողմից: Անսամբլի գեղարվեստական ղեկավարն ու պարուսույցը Էվա Հայրապետյանն է: Մենահամերգին պարախմբերը հանդիսատեսին կներկայանան ազգագրական, ժողովրդական պարերի բեմադրություններով: Պարային կատարումները ուղեկցվելու են Արամ Խաչատրյանի,Կոմիտասի, Խաչատուր Ավետիսյանի, Սայաթ-Նովայի, Արա Գևորգյանի և այլ հեղինակների ստեղծագործություններով: